Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 21:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հոգու դառնությունը կսպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսկ մյուսը մեռնում է դառն հոգով, բարիք չճաշակած։

Տես գլուխը



ՀՈԲ 21:25
14 Խաչաձեւ Հղումներ  

Քուսին ավելացրեց. «Դու ինքդ ճանաչում ես հորդ և նրա մարդկանց, որ նրանք շատ զորեղ են և դառնացած սրտով, որովհետև նրանք նման են դաշտում ձագերը կորցրած ու զայրացած արջի։ Քո հայրը պատերազմի մարդ է և զորքին հանգիստ չի տա։


Կինն ասաց. «Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալյուրից և կուժի մեջ եղած մի քիչ յուղից։ Ահա մի երկու փայտի կտոր եմ հավաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ և երեխաներիս համար. այն կուտենք ու հետո կմեռնենք»։


«Հեծեծելով նրան կհասցնեմ իմ խոսքերը. կխոսեմ թախծած իմ հոգու դառնությամբ։


թե ինչպե՛ս է լցվելու իր որովայնը։ Աստված նրա վրա է ուղարկելու իր սրտմտությունն ու զայրույթը, վրան ցավեր է թափելու,


Իր որովայնը ճարպակալած է. ու իր ուղնուծուծը քամվելու է։


Բոլորը մեկտեղ կննջեն երկրի ընդերքում. և ապականությունը կծածկի նրանց։


Ինչո՞ւ է դառնացածներին լույս տրվում, և ցավագնած հոգիներին՝ կյանք։


Այսուհետ ես բերանս չպիտի զսպեմ. պիտի խոսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտի բացեմ դառնությունն իմ հոգու։


ինձ հանգիստ էլ չի տալիս, դառնությամբ է լցրել ինձ.


Զգայուն մարդու սիրտը զգում է իր հոգու տանջանքը, իսկ ուրախության պահին չի ամբարտավանանում։


Մարդ կա, որին Աստված թե՛ հարստություն և թե՛ ունեցվածք ու փառք է տվել, և ինչ ցանկանա նրա հոգին, ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստված դրանցից ուտելու իշխանություն չի տվել նրան, այլ օտար մեկն է վայելելու դրանք։ Սա ևս ունայնություն է ու ծանր ցավ։


«Մարդո՛ւ որդի, հացդ պակասով ես ուտելու և ջուրդ տանջանքով ու նեղությամբ ես խմելու։