ՀՈԲ 21:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց կովերը հաստատ ծնում են, հղիությունը երբեք չի վիժում. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց եզը զուգավորվում է, նրանց կովը չի վիժում և ծնում է։ |
Նրանց տները հաջողված են, բարգավաճ, և ոչ մի տեղից՝ դույզն-ինչ երկյուղ։ Տիրոջից տանջանք չի հասնում նրանց։
«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում։
Տերը՝ քո Աստվածը, քեզ կբազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո անասունների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տերը երդվել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծվելու օրից ի վեր։