ՀՈԲ 20:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անիրավությամբ հավաքված նրա հարստությունը դուրս է փսխվելու. հրեշտակը նրան քաշել-հանելու է տնից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա հարստություն կուլ տված լինի, պիտի փսխի. Աստված նրա փորից այն դուրս պիտի հանի։ |
Զուր ու պարապ տեղն է նա հարստություն վաստակել, քանի որ չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ, ինչպես չծամվող ու չկտրտվող կարծր բան,
Մի՛ ընդունիր նրան քեզ մոտ և քո հացը մի՛ կեր նրա հետ, քանի որ նա նողկանք կպատճառի քեզ և կապականի քո բարի խոսքերը։
«Կերավ ինձ, հասավ ինձ վրա, բաժանեց ինձ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, ինձ դարձրեց կարծես մի դատարկ աման, վիշապի նման ինձ կուլ տվեց, իր փորը լցրեց իմ փափկություններով։ Հեռացան իմ տանջանքները,
«Բաբելոնում վրեժխնդիր պիտի լինեմ Բելից, և ինչ որ նա կուլ տվեց, նրա բերանի՛ց պիտի հանեմ։ Ազգերն այլևս նրա մոտ չեն հավաքվի։ Բաբելոնի պարիսպներն էլ խորտակվեցին։
Մի՞թե այս բոլորը նրա դեմ առակ չեն հորինի և չեն հեգնի նրան և ասեն. «Վա՜յ նրան, ով ավելացնում է իր անձի համար այն, ինչ իրենը չէ. մինչև ե՞րբ է ծանրացնելու իր լուծը ծանրությամբ»,