Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 20:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Կործանումն է իսպառ քանդելու նրա տունը. նրա վրա հասնելու է ցասման օրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Նրա տան ունեցվածքը պիտի հափշտակվի։ Ինքը Աստծու բարկության օրը պիտի տարվի։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 20:28
14 Խաչաձեւ Հղումներ  

“Ահա կգան օրեր, և քո տան մեջ ինչ որ կա, և ինչ որ կուտակել են քո հայրերը մինչև այսօր, կտարվեն Բաբելոն. ոչինչ չի մնա”։ Այս է Տիրոջ ասած խոսքը.


Նրա որդիներին վատ մարդիկ են սպանելու. ձեռքերը ախտերից են բորբոքվելու։


Անիրավությամբ հավաքված նրա հարստությունը դուրս է փսխվելու. հրեշտակը նրան քաշել-հանելու է տնից։


Չարը շտապում է դեպի անդարձ կորստյան այն օրը. քշվում է դեպի օրը հատուցման։


կրակ կվառվի իր մարմնի բոլոր անդամների մեջ. որ կողմն էլ հասնի, հիմքից կջնջի։


Նրանք ինչ որ ժողովել են, արդարներն են ուտելու, և իրենք չեն ազատվելու պատուհասներից. քամվելու է զորությունը նրանց։


Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։


Նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանա նրանց փրկել Տիրոջ բարկության օրը, բայց նրա նախանձախնդրության կրակով կմաշվի համայն երկիրը, որովհետև վախճան ու տագնապ կբերի երկրի բոլոր բնակիչների վրա։


Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։


Քո արջառը կմորթվի քո առջև, բայց դու չես ուտի դրանից։ Քո էշը կգողանան քեզանից, և դու այն հետ չես ստանա։ Քո ոչխարը կմատնվի քո թշնամու ձեռքը, և ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ։


մեկ ժամում քո այնչափ հարստությունը վատնվեց»։ Եվ ամեն նավավար ու նավազ և բոլոր նրանք, որ նավարկում են ծովով, հեռու պիտի կանգնեն լալով,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ