ՀՈԲ 20:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոսկորներն իր, որ երիտասարդական ուժով էին հագեցած, իր հետ էլ ուղղվում են դեպի հող՝ ննջելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա ոսկորները երիտասարդական կորովով լիքն էլ լինեն, դարձյալ նրա հետ հողի մեջ պիտի պառկեն։ |
այն բանի համար, որ պղծվում էիր, և չես մաքրվելու քո պղծությունից։ Ինչպե՞ս կարող է մաքրվել, քանի դեռ իմ զայրույթը նրա հանդեպ ի կատար չեմ ածել։
Նրանք ննջել են հավիտենապես ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զենքերով. նրանց անիրավություններն էլ դրվել են նրանց ոսկորների վրա, որովհետև զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանության ժամանակ։
Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ես գնում եմ, ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք, քանի որ ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։
Բայց արդեն ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք. եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք»։