Նա այդ գառնուկի համար յոթնապատիկ պետք է հատուցի այն բանի փոխարեն, որ արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»։
ՀՈԲ 20:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա որդիներին վատ մարդիկ են սպանելու. ձեռքերը ախտերից են բորբոքվելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա զավակներն աղքատներին պիտի հատուցեն, ու նրա ձեռքերը նրա հարստությունը ետ պիտի տան։ |
Նա այդ գառնուկի համար յոթնապատիկ պետք է հատուցի այն բանի փոխարեն, որ արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»։
Անիրավությամբ հավաքված նրա հարստությունը դուրս է փսխվելու. հրեշտակը նրան քաշել-հանելու է տնից։
Զուր ու պարապ տեղն է նա հարստություն վաստակել, քանի որ չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ, ինչպես չծամվող ու չկտրտվող կարծր բան,
Ու եթե անգամ բազում զավակներ ունենան նրանք, պիտի սպանվեն, իսկ թե պատահի՝ չափահաս դառնան, մուրացկանությամբ պիտի դեգերեն։
Նրանց զավակները հեռու են փրկությունից, մաշվելու են վատթարների դռներին, և չի գտնվելու մեկը, որ փրկվի։
Եվ Տերը շնորհ արեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և զարդեր տվեցին նրանց. այսպես կողոպտեցին եգիպտացիներին։
Իսկ Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։