Խակ պտուղի պես վաղաժամ է քաղվելու. ձիթենու ծաղկի պես ցած է թափվելու,
Նա դեն է գցում, ինչպես որթը՝ իր ազոխը, կամ ինչպես ձիթենին է թափում իր ծաղիկները։
Ով որպես ծաղիկ էր ծաղկել, թափվեց ու ընկավ, փախավ իբրև ստվեր. հաստատ չի մնա։
Տիրոջից երկյուղն ավելացնում է կյանքի օրերը. ամբարիշտների տարիները պիտի կրճատվեն։
Սուգ արեց և տկարացավ երկիրը, Լիբանանն ամոթահար եղավ, Սարոնը մարգագետնի դաշտի վերածվեց, Գալիլեան և Կարմելոսը մերկացան։
Եվ երկնքի աստղերը թափվեցին երկրի վրա, ինչպես թզենու վաղահաս պտուղներ՝ ուժգին հողմից շարժված,