ՀՈԲ 14:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թեպետև նա բազում որդիներ ունենա, նա այդ չի իմանա, իսկ եթե սակավ էլ լինեն, չի ճանաչի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա որդիները պատիվ ունեն, ինքը չգիտե, կամ անարգ են, ինքը նրանց չի տեսնում։ |
իր հոխորտանքով շատերին է տառապեցրել։ Կթառամի տոթ եղանակին, ինչպես խոտը կամ ինչպես հասկը՝ ընկած ցողունից։
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
Նրանք, որ կենդանի են, գիտեն, թե մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ էլ չգիտեն, և այլևս վարձ չկա նրանց համար, որովհետև մոռացվել է նրանց հիշատակը,
Դու ես մեր հայրը։ Աբրահամը չգիտեր մեզ, Իսրայելը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տե՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետև սկզբից ի վեր մեզ վրա է քո անունը։
Երբ նա մեռնում էր, նրան շրջապատող կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, քանի որ տղա ծնեցիր»։ Նա պատասխան չտվեց և ուշադրություն չդարձրեց։