Աստված հիշեց Նոյին և նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, բոլոր անասուններին, բոլոր թռչուններին և քամի ուղարկեց երկրի վրա, և ջուրը հանդարտվեց։
ՀՈԲ 14:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ու երանի թե դժոխքում պահեիր և թաքցնեիր ինձ, մինչև որ անցներ բարկությունը քո, և ժամանակ ինձ նշանակեիր, հիշեիր ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի՜ թե ինձ դժոխքում ծածկեիր, մինչև քո բարկությունն անցնելը թաքցնեիր, ինձ համար ժամանակ որոշեիր ու հետո ինձ հիշեիր։ |
Աստված հիշեց Նոյին և նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, բոլոր անասուններին, բոլոր թռչուններին և քամի ուղարկեց երկրի վրա, և ջուրը հանդարտվեց։
Մարդը թե մեռնի, կապրի՞ նա դարձյալ՝ ամբողջացնելով օրերն իր կյանքի. պիտի սպասեմ, մինչև որ կրկին գոյություն առնեմ։
Տերն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար։ Նա, տեսնելով դռան բարավորի և երկու սյուների վրայի արյունը, կանցնի այդ դռան մոտով և ոչնչացնողին թույլ չի տա մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ։
Այն օրը պիտի ասես. «Շնորհակալ եմ քեզ, Տե՜ր, բարկացար ինձ վրա, բայց քո զայրույթը հեռացրիր ինձնից և ողորմեցիր ինձ։
«Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ իսկ Որդին, այլ միայն Հայրը։
Նա նրանց պատասխանեց. «Ձեզ համար չէ ժամն ու ժամանակն իմանալը, որ Հայրը հաստատեց իր իշխանությամբ։
Քանզի սահմանել է մի օր, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով։