ՀՈԲ 13:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն ես պետք է Տիրոջ հետ խոսեմ, նրա առջև փորձեմ արդարանալ, եթե կամենա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ես կուզենայի Ամենակարողի հետ խոսել ու կցանկանայի Աստծու մոտ դատս պաշտպանել։ |
Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։
«Մի՞թե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը թյուրել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա»։
Եթե մեկը փորձի նրա հետ դատաստանի մեջ մտնել, նա չի լսի նրան, որովհետև նրա մի խոսքը հազարից մեկին չի կարող պատասխանել։
«Մոտեցել է ձեր արդար դատաստանը,- ասում է Տերը՝ Աստված.- Մոտեցել է ձեր արդար դատաստանը»,- ասում է Հակոբի Թագավորը։
Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր, որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։