Լռեցնում է խոսքը հավատարիմների, ծերունիների խելամտությունն է ընդունում։
Նա ինքնավստահներից լեզվանիությունը վերցնում է և ծերերի հասկացողությունը խլում։
Երկրի իշխանների սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանոթ չեն։
Քանի որ իրենց սրտերը հեռու պահեցին իմաստությունից, ուստի չի բարձրացնի նրանց։
Միայն տարեց մարդիկ չէ, որ իմաստուն են, ոչ էլ ծերերն են միայն, որ ճշմարիտը գիտեն։
որովհետև Աստված նրանից վերցրել է իմաստությունը և խելքի բաժին չի տվել նրան։
Արդարների շուրթերը ճանաչում են բարձրերին, իսկ անմիտները պիտի կործանվեն կարիքից։
Ճշմարիտ շուրթերը հաստատում են վկայությունը, իսկ ստախոս լեզուն վայրկյանի կյանք ունի։
Տիրոջ առջև պիղծ են ստախոս շուրթերը, իսկ հավատարիմ մարդը ընդունելի է նրան։