Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 9:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ամենքը միասին եկան պատերազմ մղելու Հեսուի և Իսրայելի դեմ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

միասին հավաքվեցին, որ պատերազմեն Հեսուի և իսրայելացիների դեմ։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 9:2
15 Խաչաձեւ Հղումներ  

Անիրավ մարդուն երաշխիք կանգնողը անպատիժ չի մնա։ Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա։


Ահա ինձ համար դեպի քեզ եկվորներ պիտի գան, քեզ մոտ պիտի պանդխտեն և քեզ ապաստանեն։


«Ասում են, թե երբեք խիստ չեն խոսում. բայց չէ՞ որ ինչ խոսում է այդ ժողովուրդը, խիստ է։ Մի՛ սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ անհանգստացեք։


Եվ հեբուսացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Ոդողոմի թագավորն իրենց ամբողջ ժողովրդով հավաքվեցին եկան, բանակ դրեցին Գաբավոնի շուրջը և պաշարեցին այն։


Երբ Ասովրի Հաբին թագավորն այս բաները լսեց, մարդ ուղարկեց Մարովնի թագավոր Հովբաբի, Սեմերոնի թագավորի, Աքիփի թագավորի


Հավաքվեցին այս բոլոր թագավորները, եկան միասին և մեկտեղ բանակ դրեցին Մարովնի ջրերի մոտ, որ պատերազմեն Իսրայելի դեմ։


Դուք անցաք Հորդանան գետը և եկաք Երիքով։ Երիքովի բնակիչները, ինչպես նաև ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիները, հեբուսացիները, քետացիները և գերգեսացիները պատերազմեցին ձեր դեմ, և Տերը նրանց ձեր ձեռքը մատնեց։


Քանի որ նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագավորների մոտ՝ նրանց պատերազմի հավաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար.