Նաև նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, ապա թե ոչ տիկերը կպատռվեն, գինին կթափվի, և տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։
ՀԵՍՈՒ 9:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այս տիկերը, որ լցրինք գինիով, նոր էին, բայց պատռվեցին, մեր շորերը և կոշիկները մաշվեցին շատ երկար ճանապարհից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս գինու տիկերը նոր էին, երբ լցրինք, բայց ահա դրանք պատառոտած են, և մեր այս հագուստներն ու տրեխները հնացան ճանապարհի անչափ երկարությունից»։ |
Նաև նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, ապա թե ոչ տիկերը կպատռվեն, գինին կթափվի, և տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։
Նաև ոչ ոք նոր գինի չի լցնի հին տիկերի մեջ, ապա թե ոչ, նոր գինին կպայթեցնի հին տիկերը. գինին կթափվի, և տիկերը կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։
Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, ապա թե ոչ՝ նոր գինին հին տիկերը կպայթեցնի. գինին կթափվի, և տիկերը կփչանան։
Այն օրը, որ մենք ելանք մեր տներից և եկանք ձեզ մոտ, մեր այս հացի պաշարը դեռ տաք էր, իսկ հիմա չորացել և բորբոսնել է,
խորամանկություն արեցին. եկան պաշարով և պատրաստությամբ՝ իրենց ուսերի վրա առնելով հնացած քուրձեր, նաև մաշված, գինու պատառոտված և կարկատած տիկեր։
Նրանց կոշիկների կարերը քանդված էին, նրանց ոտքերի հողաթափերը հնացած և կարկատած էին, նրանց վրայի զգեստները հնացած էին, և նրանց հացի պաշարը չորացած և բորբոսնած էր։