Արքան գիշերով ելավ և ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թե ասորիները մեզ ինչ են արել։ Գիտենալով, որ սոված ենք, ելել են բանակատեղիից և թաքնվել բաց դաշտում՝ մտածելով, որ թերևս քաղաքից դուրս կգանք, մեզ կենդանի կբռնեն և կմտնեն քաղաքը»։
ՀԵՍՈՒ 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատվիրեց նրանց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք դարանամուտ պիտի լինեք քաղաքի հետևի կողմից։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք քաղաքի ետևի կողմից դարանամուտ պիտի լինեք այդ քաղաքի համար։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։ |
Արքան գիշերով ելավ և ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թե ասորիները մեզ ինչ են արել։ Գիտենալով, որ սոված ենք, ելել են բանակատեղիից և թաքնվել բաց դաշտում՝ մտածելով, որ թերևս քաղաքից դուրս կգանք, մեզ կենդանի կբռնեն և կմտնեն քաղաքը»։
Հերոբովամը դարանակալներ էր դրել, որ Աբիայի զորքի հետևն անցնեն։ Ինքը կանգնեց Հուդայի մարդկանց առաջ, իսկ դարանակալներն անցան նրանց թիկունքը։
Արդ, ես ինքս ինձ ասացի. «Իմաստությունը լավ է ուժից, բայց արհամարհված է աղքատի իմաստությունը և չլսված՝ նրա խոսքերը»։
Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից ավելի քան քառասուն մարդ դարան են մտել և երդվել են, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։
Գայիի թագավորը երկրի ամբողջ ժողովրդին ստիպեց, որ հետապնդեն նրանց, և նրանք հետապնդելով գնացին Իսրայելի որդիների հետևից ու հեռացան քաղաքից։
Հեսուն և ամբողջ պատերազմող ժողովուրդը վեր կացան, որ գնան Գայիի վրա։ Հեսուն երեսուն հազար զորավոր այրեր ընտրեց և նրանց ուղարկեց գիշերով։
Եվ Իսրայելի բոլոր որդիները վեր կացան իրենց տեղից և վերադասավորվեցին Բաալթամարում։ Իսրայելի դարանակալները կռվում էին իրենց տեղից՝ Գաբաայի արևմտյան կողմից։
Բենիամինի որդիները տեսան, որ պարտության են մատնված։ Իսրայելացիները նահանջեցին, որովհետև հույսները դրել էին Գաբաայի շրջակայքում եղած դարանամուտների վրա։
Սյուքեմի բնակիչները նրա համար դարան պատրաստեցին լեռների կատարներին և կողոպտում էին բոլորին, ովքեր անցնում էին նրանց մոտի ճանապարհով։ Լուրը հասավ Աբիմելեքին։
Այսպես է ասում Զորությունների Տերը. “Հիմա Իսրայելի դեմ Ամաղեկի արածների համար վրեժ եմ լուծելու։ Ինչո՞ւ փակեց Իսրայելի ճանապարհը Եգիպտոսից ելքի ժամանակ։