Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 8:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գայիում ու Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելին հետապնդելու գնացած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հարձակվեցին Իսրայելի վրա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Գայիում և Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելի հետևից դուրս եկած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հալածեցին Իսրայելին։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 8:17
9 Խաչաձեւ Հղումներ  

որ հասու է լինում իմաստունների բարդ մտքերին, խափանում բազմադավների մտադրությունները։


Սակայն Եսեբոնի արքա Սեհովնը չկամեցավ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, խստացրել էր նրա հոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան այդ օրը հանձնի քո ձեռքը։


Որովհետև Տիրոջից էր, որ կարծրացան նրանց սրտերը, և նրանք պատերազմով դիմավորեցին Իսրայելին, որպեսզի մեռնեն, որպեսզի նրանց ողորմություն չտրվի, այլ բնաջնջվեն, ինչպես որ Տերն էր ասել Մովսեսին։


Գայիի թագավորը երկրի ամբողջ ժողովրդին ստիպեց, որ հետապնդեն նրանց, և նրանք հետապնդելով գնացին Իսրայելի որդիների հետևից ու հեռացան քաղաքից։


Եվ Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ գայիսոնը մեկնի՛ր դեպի քաղաքը, որովհետև քո ձեռքն եմ մատնել այն, և դարանակալները թող շտապ դուրս գան իրենց տեղից»։ Հեսուն իր ձեռքում եղած գայիսոնը մեկնեց դեպի քաղաքը։


Հեսուն և ամբողջ պատերազմող ժողովուրդը վեր կացան, որ գնան Գայիի վրա։ Հեսուն երեսուն հազար զորավոր այրեր ընտրեց և նրանց ուղարկեց գիշերով։


Բենիամինի որդիները դուրս եկան ժողովրդի դեմ, հեռացան այդ քաղաքից և սկսեցին նախորդ անգամների պես ժողովրդին ջարդել այն ճանապարհների վրա, որոնցից մեկը դուրս էր գալիս Բեթել, իսկ մյուսը՝ Գաբաա։ Նրանք այդ դաշտում Իսրայելից մոտ երեսուն մարդ կոտորեցին։