Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։
ՀԵՍՈՒ 8:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավոտը վաղ վեր կենալով՝ Հեսուն ժողովրդի զորահանդես արեց, և ինքն ու Իսրայելի ծերերը ժողովրդի առաջից դուրս ելան Գայիի դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վաղ առավոտյան վեր կենալով՝ Հեսուն աչքի անցկացրեց ժողովրդին և Իսրայելի ծերերի հետ ժողովրդի առջևից գնաց դեպի Գայի։ |
Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։
Հեսուն առավոտյան վաղ վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից, եկան մինչև Հորդանան գետը և գետանցումից առաջ բանակեցին այնտեղ։
Հեսուն առավոտյան կանուխ վեր կացավ, ներկայացրեց ժողովրդին ըստ իրենց ցեղերի, և հանդիմանվեց Հուդայի ցեղը։
Ամբողջ պատերազմող զորքը ելավ նրանց հետ։ Նրանք եկան քաղաքի դիմաց արևելյան կողմից (իսկ քաղաքի դարանակալները ծովի կողմում էին) և բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջև մի ձոր կար։
Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին դեպի դարանը, մտան թաքնվեցին Բեթելի և Գայիի միջև՝ Գայիի ծովահայաց կողմից։ Այն գիշեր Հեսուն ժողովրդի մեջ մնաց։