Հակոբի մյուս որդիները հարձակվեցին վիրավորների վրա և կողոպտեցին այն քաղաքը, որտեղ պատվազրկել էին իրենց քրոջը՝ Դինային։
ՀԵՍՈՒ 7:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին և գողացան նզովված բաներից։ Հուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քարմիի, նա՝ որդին Զամբրիի, իսկ նա՝ որդին Զարայի, վերցրեց նզովված բաներից, և Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի որդիների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին նզովքի պատճառով, որովհետև Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը առավ նզովված բաներից. և Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի որդիների վրա։ |
Հակոբի մյուս որդիները հարձակվեցին վիրավորների վրա և կողոպտեցին այն քաղաքը, որտեղ պատվազրկել էին իրենց քրոջը՝ Դինային։
Տիրոջ բարկությունը դարձյալ բորբոքվեց Իսրայելի վրա։ Նա Դավթին գրգռեց նրանց դեմ՝ ասելով. «Գնա հաշվառո՛ւմ կատարիր Իսրայելում և Հուդայի երկրում»։
Երբ մի մութ տեղ հասան, նա բեռն առավ նրանց ձեռքից ու տան մեջ դրեց, իսկ այդ մարդկանց ճանապարհ դրեց։ Նրանք վերադարձան։
Նրանք լքեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծառայեցին պաշտամունքային քարե սյուներին և Աստարտի կուռքերին։ Այդ ժամանակ Աստծու բարկությունն իջավ Հուդայի ու Երուսաղեմի վրա։
ու ասացի. «Տե՛ր, իմ Աստվա՛ծ, ամաչում և զարհուրում եմ քեզանից, բարձրացրո՛ւ, Տե՛ր, իմ Աստվա՛ծ, իմ երեսը դեպի քեզ, որովհետև մեր անօրենությունները մեր գլուխներից էլ վեր բարձրացան, իսկ մեր մեղքերը մեծացան և մինչև երկինք հասան։
Իմաստությունը լավ է պատերազմի սարքերից, իսկ մեկ մեղավորը շատ բարիքներ կարող է կորստյան մատնել։
Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հանդերձները մի՛ պատառոտեք, որպեսզի չմահանաք, և ժողովրդի վրա բարկություն չիջնի։ Տիրոջ կողմից այրվածների համար թող ողբան ձեր եղբայրները և Իսրայելի ողջ տունը։
Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով են այս չարիքները մեր դեմ»։ Վիճակ գցեցին, և վիճակը ելավ Հովնանին։
«Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում. “Այդ ի՞նչ հանցանք գործեցիք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու դեմ՝ խոտորվելով Տիրոջից, ձեզ համար զոհասեղան շինելով և Տիրոջ՝ մեր Աստծու դեմ ապստամբելով։
Դուք էլ այսօր խոտորվեցիք Տիրոջից։ Եթե դուք այսօր ապստամբեք Տիրոջ դեմ, վաղը բարկություն կթափվի ամբողջ Իսրայելի վրա։
Չէ՞ որ Զարայի շառավիղ Աքարը հանցանք գործեց՝ նզովված իրերից վերցնելով, իսկ բարկությունն Իսրայելի ամբողջ ժողովրդի վրա թափվեց. նա միայնակ էր, բայց մի՞թե միայն ինքը մեռավ իր մեղքերի համար”»։