Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 22:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 «Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում. “Այդ ի՞նչ հանցանք գործեցիք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու դեմ՝ խոտորվելով Տիրոջից, ձեզ համար զոհասեղան շինելով և Տիրոջ՝ մեր Աստծու դեմ ապստամբելով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 «Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում. “Դուք այդ ի՞նչ անհավատարմություն գործեցիք Իսրայելի Աստծու դեմ. այսօր խոտորվելով Տիրոջից և այսօր ապստամբելով Տիրոջ դեմ՝ դուք ձեզ համար զոհասեղան շինեցիք։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 22:16
8 Խաչաձեւ Հղումներ  

քանի որ ամաչեցի թագավորից հեծյալներ խնդրել՝ ճանապարհին թշնամիներից մեզ փրկելու համար, որովհետև թագավորին ասել էի, թե մեր Տիրոջ ձեռքը բարությամբ օգնում է բոլոր նրանց, ովքեր փնտրում են նրան, իսկ նրա զորությունն ու բարկությունը նրանց դեմ է, ովքեր լքում են նրան։


Եվ նրանց ասա՛. “Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից որևէ մեկը եթե ողջակեզ կամ զոհ մատուցի


Քանի որ դուք խոտորվել եք Աստծուց, նա ձեզ դարձյալ կթողնի այս անապատում, և դուք պատճառ կդառնաք, որ ամբողջ ժողովուրդը կործանվի»։


Այն ժամանակ այն վայրը, որ կընտրի Տերը՝ մեր Աստվածը, իր անունը պաշտելու համար, այնտեղ կբերեք այն ամենը, ինչ այսօր պատգամում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր ձեռքերի անդրանիկ պտուղները, ընծաները և ձեր նվերների ընտիրները, որ ուխտել եք տալ ձեր Աստծուն։


Իսրայելի որդիները լսեցին և ասացին. «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի սահմաններում՝ Հորդանան գետի Գալիլովթ վայրում, Իսրայելի որդիների սահմաններից այն կողմ»։


Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ, խոսեցին նրանց հետ ու ասացին.


«Զղջացել եմ, որ թագավոր դարձրի Սավուղին, քանի որ ինձնից շուռ եկավ և իմ խոսքերը չպահեց»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշերն աղոթեց Տիրոջը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ