ՀԵՍՈՒ 6:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկրորդ օրն էլ մեկ անգամ մոտիկից պտտվեցին քաղաքի շուրջը և դարձյալ եկան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկրորդ օրն էլ մեկ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը և վերադարձան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։ |
յոթ քահանաները վերցրին յոթ նվիրական փողերը և ընթացան Տիրոջ առջևից։ Քահանաները հնչեցրին փողերն ու մնացյալ ամբողջ բազմության հետ վերադարձան բանակատեղի. ապա Տիրոջ Ուխտի տապանակի հետևից անցան մարտիկներն ու մնացած ամբոխը. գնում և հնչեցնում էին եղջերափողերը։
Դու բոլոր մարտիկներով շրջապատի՛ր քաղաքը սրբազան փողերով, և երբ լսեք եղջերափողի ձայնը և հնչեցնեք փողերը, շրջապատե՛ք քաղաքը և բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտո՛ւյտ տվեք մեկ անգամ։ Այսպես արե՛ք վեց օր։