Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 6:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ ժողովրդին Հեսուն պատվիրեց և ասաց. «Մի՛ աղաղակեք, թող ոչ ոք չլսի ձեր ձայնը, և ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից, մինչև այն օրը, երբ ես ինքս կազդարարեմ ձեզ աղաղակել, և ապա կաղաղակեք»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հեսուն ժողովրդին պատվիրեց՝ ասելով. «Մի՛ աղաղակեք, և ձեր ձայնը չլսվի, ու ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից մինչև այն օրը, երբ ես ձեզ ասեմ՝ աղաղակե՛ք. այն ժամանակ կաղաղակեք»։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 6:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունաքար՝ նրա հիմքում, և ով հավատա նրան, չի ամաչելու։


Նա չի աղաղակելու և չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու,


Չի հակառակվի և չի աղաղակի, և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։


Եվ ահա ես կուղարկեմ ձեզ իմ Հոր խոստումը, իսկ դուք նստե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք»։


Նա նրանց պատասխանեց. «Ձեզ համար չէ ժամն ու ժամանակն իմանալը, որ Հայրը հաստատեց իր իշխանությամբ։


Եվ Տիրոջ Ուխտի տապանակը, պտտվելով քաղաքի շուրջը, նորից գնաց բանակատեղի և իջևանեց այնտեղ։


մարտիկներն ընթանում էին առջևից, իսկ քահանաները և եղջերափողերը հնչեցնողները՝ որպես վերջապահներ, գնում էին Տիրոջ տապանակի հետևից՝ հնչեցնելով եղջերափողերը»։