Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 մարտիկներն ընթանում էին առջևից, իսկ քահանաները և եղջերափողերը հնչեցնողները՝ որպես վերջապահներ, գնում էին Տիրոջ տապանակի հետևից՝ հնչեցնելով եղջերափողերը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Զինյալ մարդիկ գնում էին փողեր հնչեցնող քահանաների առջևից, իսկ վերջապահները՝ տապանակի ետևից. քահանաները գնում և հնչեցնում էին փողերը։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 6:9
6 Խաչաձեւ Հղումներ  

յոթ քահանաները վերցրին յոթ նվիրական փողերը և ընթացան Տիրոջ առջևից։ Քահանաները հնչեցրին փողերն ու մնացյալ ամբողջ բազմության հետ վերադարձան բանակատեղի. ապա Տիրոջ Ուխտի տապանակի հետևից անցան մարտիկներն ու մնացած ամբոխը. գնում և հնչեցնում էին եղջերափողերը։


Այն ժամանակ այգաբացի պես կծավալվի քո լույսը, և արագորեն կհասնի քո ապաքինումը, քո առջևից կընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը կպատի քեզ։


Վերջում ճանապարհ ընկան Դանի բանակի գնդերն իրենց զորքերով։ Դանի ցեղի զորքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր։


Եվ երբ պատվիրեց ժողովրդին, յոթ քահանաները, որ կրում էին յոթ սրբազան փողերը, նույնպես անցան Տիրոջ առաջ և ուժգին հնչեցրին փողերը։ Տիրոջ Ուխտի տապանակը գնում էր նրանց հետևից,


Իսկ ժողովրդին Հեսուն պատվիրեց և ասաց. «Մի՛ աղաղակեք, թող ոչ ոք չլսի ձեր ձայնը, և ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից, մինչև այն օրը, երբ ես ինքս կազդարարեմ ձեզ աղաղակել, և ապա կաղաղակեք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ