Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 24:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և օտար աստվածներ պաշտենք,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը և ուրիշ աստվածների պաշտենք,

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 24:16
8 Խաչաձեւ Հղումներ  

Քա՛վ լիցի։ Այլապես Աստված ինչպե՞ս է դատելու աշխարհը։


Քա՛վ լիցի։ Մենք, որ մեռանք մեղքի համար, ինչպե՞ս կարող ենք տակավին մեղքի մեջ ապրել։


Քա՛վ լիցի, որ մենք այսօր ապստամբենք Տիրոջ դեմ և զոհի, ողջակեզի կամ փրկության զոհի համար զոհասեղան շինենք, բացի Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանից, որ նրա խորանի առաջ է”»։


Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։


որովհետև Տերն է մեր Աստվածը, նա հանեց մեզ և մեր հայրերին եգիպտացիների երկրից՝ ծառայության տնից, մեզ համար նա մեծամեծ նշաններ գործեց, պահպանեց մեզ մեր անցած ամբողջ ճանապարհին, պահպանեց բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։


Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։