Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 24:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բայց Տերը՝ ձեր Աստվածը, չկամեցավ ձեզ կորստյան մատնել, օրհնելով օրհնեց ձեզ, ազատեց ձեզ նրանց ձեռքից և նրանց մատնեց ձեր ձեռքը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց ես չուզեցի լսել Բաաղամին. նա ձեզ օրհնեց, և ես ձեզ ազատեցի նրա ձեռքից։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 24:10
10 Խաչաձեւ Հղումներ  

Ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա, և դու քո դեմ դատաստանի ելնող ամեն մի լեզու պարտության ես մատնելու, նրա հետ նաև քո բոլոր ամբաստանողներին։ Որովհետև Տիրոջ ծառաների համար ժառանգություն կա, և դուք արդար պիտի լինեք իմ առջև»,- ասում է Տերը։


Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։


Աստծու հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այս մարդկանց հետ, բայց զգո՛ւյշ եղիր և խոսի՛ր այն, ինչ ասելու եմ քեզ»։ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։


որովհետև Եգիպտոսից դուրս գալուց հետո նրանք հաց ու ջուր չտվեցին ձեզ և որովհետև քո դեմ վարձեցին միջագետքցի Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։


Դուք անցաք Հորդանան գետը և եկաք Երիքով։ Երիքովի բնակիչները, ինչպես նաև ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիները, հեբուսացիները, քետացիները և գերգեսացիները պատերազմեցին ձեր դեմ, և Տերը նրանց ձեր ձեռքը մատնեց։