Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատվին կանգնեցվելու է հուշակոթող,
ՀԵՍՈՒ 22:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի ասացինք՝ այսպես անենք. շինենք այս զոհասեղանը ոչ թե ողջակեզների և զոհերի համար, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս պատճառով էլ ասացինք. “Մեզ համար մի զոհասեղան շինենք ոչ թե ողջակեզի և ոչ էլ զոհի համար, |
Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատվին կանգնեցվելու է հուշակոթող,
Ռուբենի՛ որդիներ և Գադի՛ որդիներ, Տերը մեր և ձեր միջև Հորդանան գետը սահման դրեց, և դուք Տիրոջից բաժին չունեք”։ Եվ ձեր որդիները մեր որդիներին հեռացնեն Տիրոջը պաշտելուց։
այլ որպեսզի սա վկայություն լինի մեր և ձեր միջև, մեզանից հետո՝ նաև մեր որդիների միջև, որ մեր ընծաներով, մեր ողջակեզներով և մեր փրկության զոհերով Տիրոջը պաշտամունք մատուցենք, որ վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին. “Դուք բաժին չունեք Տիրոջից”։
Քա՛վ լիցի, որ մենք այսօր ապստամբենք Տիրոջ դեմ և զոհի, ողջակեզի կամ փրկության զոհի համար զոհասեղան շինենք, բացի Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանից, որ նրա խորանի առաջ է”»։
Գեդեոնն այնտեղ Տիրոջը զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջ խաղաղություն»։ Դա այնտեղ է մինչև այսօր՝ Աբիեզերի տոհմի Եփրայում։