Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 22:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Ռուբենի՛ որդիներ և Գադի՛ որդիներ, Տերը մեր և ձեր միջև Հորդանան գետը սահման դրեց, և դուք Տիրոջից բաժին չունեք”։ Եվ ձեր որդիները մեր որդիներին հեռացնեն Տիրոջը պաշտելուց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Տերն ինքը մեր և ձեր միջև սահման դրեց Հորդանան գետը, ո՛վ Ռուբենի և Գադի որդիներ. դուք Տիրոջից բաժին չունեք”։ Եվ այսպիսով ձեր որդիները պատճառ կդառնան, որ մեր որդիները դադարեն Տիրոջից վախենալուց։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 22:25
13 Խաչաձեւ Հղումներ  

Քեզ դրա մեջ մաս և բաժին չկա, քանի որ քո սիրտն Աստծու առաջ ուղիղ չէ։


Ես պատասխան տվեցի նրանց և ասացի. «Երկնքի և երկրի Աստվածը հաջողություն տվեց մեզ, մենք նրա սուրբ ծառաներն ենք և շինում ենք այս քաղաքը, իսկ դուք Երուսաղեմում բաժին, հիշատակ և իրավունք չունեք»։


որովհետև Հերոբովամն ինքը շատ մեղքեր էր գործել և Իսրայելին էլ մեղքերի մեջ էր գցել ու դրանով զայրացրել Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։


Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։


Երբ ողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, ժողովուրդը պատասխան տվեց արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։ Մենք Հեսսեի որդու հետ այլևս ժառանգություն չունենք։ Գնա՛, Իսրայե՛լ, քո տները, Իսկ դու հովվի՛ր Դավթի տունը»։


Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։


Արդ, իմ տեր արքան թող լսի իր ծառայի խոսքերը. “Եթե Աստված է քեզ շարժել իմ դեմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթե մարդկանց որդիներն են արել, Տիրոջ առջև անիծյալ լինեն նրանք, քանի որ նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգությունից”։ Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստվածների”։


այլ որպեսզի սա վկայություն լինի մեր և ձեր միջև, մեզանից հետո՝ նաև մեր որդիների միջև, որ մեր ընծաներով, մեր ողջակեզներով և մեր փրկության զոհերով Տիրոջը պաշտամունք մատուցենք, որ վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին. “Դուք բաժին չունեք Տիրոջից”։


Մենք բարեպաշտորեն արեցինք այս՝ ասելով, թե գուցե ձեր որդիները խոսեն մեր որդիների հետ և ասեն. “Ի՞նչ գործ ունեք դուք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ,


Ուստի ասացինք՝ այսպես անենք. շինենք այս զոհասեղանը ոչ թե ողջակեզների և զոհերի համար,


Հաստատի՛ր քայլերն իմ քո ճանապարհին, Որ ընթացքս չխոտորվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ