Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
ՀԵՍՈՒ 22:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը եկան Հորդանան գետի Գալիլովթ վայրը, որ քանանացիների երկրում է, և Հորդանան գետի եզերքին զոհասեղան շինեցին, վեհատեսիլ մի զոհասեղան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը եկան Հորդանան գետի կողմերը, որ քանանացիների երկրում է, և այնտեղ՝ Հորդանան գետի մոտ, զոհասեղան շինեցին, տեսքով երևելի մի զոհասեղան։ |
Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
Այդտեղից նա գնաց Բեթելի արևելյան կողմում գտնվող լեռը, որտեղ և խփեց իր վրանը՝ ծովի կողմից Բեթելի և արևելքից Անգեի միջև։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։
Առավոտյան Հակոբը վեր կացավ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, կանգնեցրեց իբրև կոթող և յուղ լցրեց նրա գագաթին։
Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատվին կանգնեցվելու է հուշակոթող,
Իսրայելի որդիները լսեցին և ասացին. «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի սահմաններում՝ Հորդանան գետի Գալիլովթ վայրում, Իսրայելի որդիների սահմաններից այն կողմ»։
Եվ գնացին։ Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը քանանացիների երկրում գտնվող Սելովում բաժանվեցին Իսրայելի որդիներից, որպեսզի գնան Գաղաադի երկիրը՝ իրենց կալվածքի երկիրը, որ ժառանգել էին Մովսեսի միջոցով՝ Տիրոջ հրամանի համաձայն։