ՀԵՍՈՒ 21:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կահաթի մնացած մյուս որդիներին վիճակով հասան Եփրեմի ցեղից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից տասը քաղաքներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կահաթի մյուս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմերից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ։ |
Կահաթի մնացած որդիներին, ըստ իրենց տոհմերի, վիճակահանությամբ տասը քաղաք տրվեց Մանասեի կես ցեղից,
Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։
Առաջին վիճակն ընկավ Կահաթի տոհմին. Ահարոնի որդիներին՝ ղևտացի քահանաներին, վիճակով հասան Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից տասներեք քաղաքներ։
Գեթսոնի որդիներին վիճակով հասան Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից տասներեք քաղաքներ։