ՀԵՍՈՒ 21:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն նրա ագարակները և ավանները Հեսուն որպես կալվածք տվեց Հեփոնիի որդի Քաղեբին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քաղաքի ագարակներն ու գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին որպես կալվածք։ |
տվեցին Կարիաթարբոկը՝ Ենակի որդիների քաղաքամայրը, այսինքն՝ Քեբրոնը, Հուդայի լեռան վրա, և նրա շուրջը եղած արոտավայրերը։
Ահարոնի որդիներին՝ քահանաներին, սպանողի համար ապաստանի քաղաք Քեբրոնից և նրա շրջակայքից բացի տվեցին նաև Լեբնան և նրա արվարձանները,
Մենք ասպատակեցինք Քերեթի հարավային կողմերը, Հուդայի երկրի կողմերը և Քաղեբի հարավակողմը, իսկ Սիկելակը հրի մատնեցինք»։