Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Առավոտյան աղջամուղջին՝ դարպասը բացվելու ժամանակ, այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Հետապնդե՛ք նրանց, գուցե հասնեք»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դարպասները փակելու ժամանակ մութ էր. այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Շուտ գնացե՛ք նրանց հետևից, որ հասնեք նրանց»։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 2:5
11 Խաչաձեւ Հղումներ  

Երբ ես կանգնեցրի Երուսաղեմի դարպասները, շաբաթ օրից առաջ հրամայում էի փակել դրանք և թույլ չէի տալիս բացել, մինչև որ անցներ շաբաթ օրը։ Նաև պահապան զինվորներ նշանակեցի, որպեսզի շաբաթ օրը որևէ մեկը չկարողանա բեռով մտնել Երուսաղեմի դռներով։


Քո դռները զօր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն և չպիտի փակվեն, որպեսզի քո մեջ տեղափոխեն ազգերի հարստությունը և նրանց թագավորներին բերեն քեզ մոտ։


Այն օրերին ու այն ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի մոտ անօրենություն պիտի փնտրեն, բայց այլևս այն չի լինելու, պիտի փնտրեն նաև Հուդայի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրա քավություն պիտի տամ նրանց անիրավություններին»։


Գետի մոտերքը՝ ափերի այս ու այն կողմերում, պտղատու ծառեր են բուսնելու, որոնք չեն ծերանալու նրա շուրջը, պտուղն էլ նրանց վրայից չի պակասելու։ Հենց սկզբից էլ դալար ճյուղեր են արձակելու, որովհետև գետի ջրերը սուրբ վայրերից են դուրս գալիս։ Նրանց պտուղը սնունդ է լինելու, տերևը՝ բուժիչ»։


Կինը, որ մինչ այդ երկու մարդկանց առնելով՝ թաքցրել էր, նրանց ասաց. «Ինձ մոտ մարդիկ մտան, բայց ես չգիտեի, թե որտեղի՛ց են։


Նրանց հանել էր տանիքն ու թաքցրել այնտեղ դիզված վուշի խրձերի տակ։


Թագավորի մարդիկ ընկան նրանց հետևից Հորդանան գետի անցումը տանող ճանապարհով, և դարպասը փակվեց։ Մինչ հետապնդողներն ընկել էին նրանց հետևից,


Նրա դռները չեն փակվի, այլ միշտ բաց կմնան, որովհետև գիշեր չի լինի նրա մեջ։


Սավուղը մարդ ուղարկեց Դավթին բռնելու. եկան Սավուղին ասացին, թե նա հիվանդ է։