ՀԵՍՈՒ 19:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և Բազեների ծովից ու Բակրովնայից մինչև Հոպպեի մոտի սահմանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեարկոն և Ռակկոն՝ Հոպպեի դիմացի սահմանի հետ։ |
իսկ մենք Լիբանանից փայտ կկտրենք ըստ քո կարիքների և ծովի վրայով լաստերով կբերենք Հոպպե, և դու կկուտակես Երուսաղեմում»։
Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։
Հոպպեում աշակերտ դարձած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանվում է Այծեմնիկ. նա բարի գործերով և կատարած ողորմություններով լի էր։
Լյուդդան Հոպպեին մոտ էր, ուստի երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մոտ՝ աղաչելով, որ անհապաղ իրենց մոտ գա։
Դանի որդիները կորցրեցին իրենց սահմանները։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով և ավաններով հանդերձ։