Արան, Եսին, Ամանիթ, Ումասփայե, Հռիաթիավր, Եթաղիմ, Եփիթին, Սամաթին, Հեմասարին։ Սրանցից են առաջացել սարաթացիները և եսթավուղացիները։
ՀԵՍՈՒ 19:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց ժառանգության սահմանները եղան Սարաան, Եսթավուղը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց ժառանգության սահմանը եղավ՝ Սարաա, Եսթավուղ, Իրսամես, |
Արան, Եսին, Ամանիթ, Ումասփայե, Հռիաթիավր, Եթաղիմ, Եփիթին, Սամաթին, Հեմասարին։ Սրանցից են առաջացել սարաթացիները և եսթավուղացիները։
Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովե էր։ Նրա կինը ամուլ էր և զավակ չէր ունենում։
Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունն իջան, հանեցին նրան և թաղեցին իր հոր՝ Մանովեի գերեզմանում՝ Սարաայի և Եսթավուղի միջև։ Նա Իսրայելի դատավոր եղավ քսան տարի։
Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց տոհմերի թվի համեմատ, զորավոր մարդիկ Սարաայից և Եսթավուղից, որ գնան հետախուզեն և հետազոտեն երկիրը։ Նրանց ասացին. «Գնացե՛ք, զննե՛ք այն երկիրը»։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչև Միքայի տունը և իջևանեցին այնտեղ։