ՀԵՍՈՒ 19:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս սահմանները ծովային կողմից հարում են Թաբովթին և Կասիմին ու Բեթսամյուսին. նրանց սահմանները վերջանում են Հորդանան գետով՝ տասնվեց քաղաքներ ու նրանց ավանները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս սահմանը դիպչում է Թաբորին, Սասիմային, Բեթսամյուսին և նրանց սահմանը վերջանում է Հորդանան գետում. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։ |
իսկ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի՝ Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տասնչորս քաղաք։
Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի ցեղից տվեցին Հեկոմանը՝ իր արվարձաններով, Կադեսը՝ իր արվարձաններով, Հռեմոնը՝ իր արվարձաններով, Բաթովրը՝ իր արվարձաններով։
«Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Զորությունների թագավոր է նրա անունը։ Ինչպես գահավանդակն է լեռների մեջ, կամ ինչպես Կարմելոսը՝ ծովում, նա պետք է գա։
Սարիդից հետ են դառնում Բեթսամեի արևելյան կողմը, դեպի Քասաղովթ Բոթորի սահմանները, անցնում Դաբարաթ և բարձրանում Հաբագայի մոտով.
Այս է Իսաքարի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու ավաններով հանդերձ։
Այինը և նրա արվարձանները, Հետտան և նրա արվարձանները, Բեթսամյուսը և նրա արվարձանները՝ ինը քաղաքներ այդ երկու ցեղից։
Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից