և նրան թագավոր դարձրեց Գաղաադի, Թասիրի, Հեզրայելի, Եփրեմի ու Բենիամինի երկրների և ողջ Իսրայելի վրա։
ՀԵՍՈՒ 19:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց սահմանները եղան Հեզրայելը, Աքասեղովթը, Սունամը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց սահմանը եղավ՝ Հեզրայել, Քասելոթ, Սունամ, |
և նրան թագավոր դարձրեց Գաղաադի, Թասիրի, Հեզրայելի, Եփրեմի ու Բենիամինի երկրների և ողջ Իսրայելի վրա։
Եվ Իսրայելի ողջ տարածքում գեղեցիկ մի աղջիկ որոնեցին ու գտան սունամցի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մոտ։
Ադոնիան ասաց. «Ասա՛ Սողոմոն արքային (և նա քեզ չի մերժի), որ ինձ կնության տա սոմնացի Աբիսակին»։
Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։
ասաց իր սպասավոր Գեեզիին. «Ինձ մո՛տ կանչիր սոմնացի այդ կնոջը»։ Նա կանչեց կնոջը, որը եկավ կանգնեց նրա առջև։
Մի օր, երբ Եղիսեեն անցնում էր Սոմնայից, մի հարուստ կին նրան կանչեց հաց ուտելու։ Եղիսեեն շատ հաճախ այնտեղից անցնելիս մտնում էր այդ տունը՝ ուտելու և խմելու։
Հովրամ արքան վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ժամանակ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսության, որովհետև նա հիվանդացել էր։
Հովրամ արքան ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ընթացքում ասորիների հասցրած վերքերից բուժվելու համար եկել էր Հեզրայել։ Հեուն ասաց. «Եթե հոգով դուք ինձ հետ եք, ապա թող ոչ ոք գաղտնի դուրս չգա քաղաքից, որ գնա այս բանը հայտնի Հեզրայելում»։
Հեուն եկավ Հեզրայել։ Հեզաբելը, երբ այդ լսեց, իր աչքերին ծարիր քսեց, իր գլուխը զարդարեց ու նայեց պատուհանից դուրս։
Հովսեփի որդիներն ասացին. «Եփրեմի լեռը մեզ բավական չէ. այնտեղ՝ մեր երկրում՝ Բեթսանում, նրա ավաններում և Հեզրայելի ձորում մեզ հետ բնակվող բոլոր քանանացիներն ընտիր երիվարներ ու զենքեր ունեն»։
Այլազգիները հավաքվեցին ու եկան, բանակատեղի դրեցին Սոմանում։ Սավուղն էլ հավաքեց Իսրայելի բոլոր այրերին ու բանակատեղի դրեց Գեղբուեում։