ՀԵՍՈՒ 19:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երրորդ վիճակը դուրս եկավ Զաբուղոնին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանները եղան մինչև Սարդիթ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երրորդ վիճակը դուրս եկավ Զաբուղոնի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանը եղավ մինչև Սարիդ։ |
Առաջին վիճակն ընկավ Բենիամինի ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։ Նրանց բաժնի սահմանն ընկավ Հուդայի և Հովսեփի որդիների միջև։
իսկ դուք երկիրը բաժանե՛ք յոթ մասի և չափագրությունը բերեք ներկայացրե՛ք ինձ այստեղ. ես ձեզ համար այստեղ Աստծու առաջ վիճակ կգցեմ։
Նրանց սահմաններն են ծովը և Մարաղան, հասնում են մինչև Դաբասթե, հանդիպում Հեկնամի դիմացը գտնվող ձորին,
Շմավոնի որդիների ցեղի ժառանգությունն ընկած էր Հուդայի որդիների բաժնի մեջ, որովհետև Հուդայի որդիների բաժինն ավելի մեծ էր, քան նրանցը։ Ուստի Շմավոնի որդիները ժառանգություն ստացան նրանց բաժնի մեջ։