Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 19:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Շմավոնի որդիների ցեղի ժառանգությունն ընկած էր Հուդայի որդիների բաժնի մեջ, որովհետև Հուդայի որդիների բաժինն ավելի մեծ էր, քան նրանցը։ Ուստի Շմավոնի որդիները ժառանգություն ստացան նրանց բաժնի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Շմավոնի որդիների ժառանգությունն առնվեց Հուդայի որդիների բաժնից, որովհետև Հուդայի որդիների բաժինը շատ էր իրենց համար, դրա համար էլ Շմավոնի որդիները ժառանգություն ստացան նրանց ժառանգության մեջ։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 19:9
7 Խաչաձեւ Հղումներ  

Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանի որ հանդուգն էր, և նրանց մոլուցքը, քանի որ խիստ էր։ Ես նրանց կբաժանեմ Հակոբի մեջ, կցրեմ նրանց Իսրայելի մեջ։


Չափեցին և տեսան՝ ումը որ շատ էր սահմանված չափից, չավելացավ, իսկ ումը՝ քիչ սահմանված չափից, չպակասեց։ Յուրաքանչյուրն իր կարիքի չափով էր հավաքել։


Ռուբենից հետո, արևելքից մինչև արևմուտք, մեկ բաժին կստանա Հուդայի ցեղը։


Մեծաքանակ ցեղին մեծ ժառանգությո՛ւն տուր, փոքրաքանակին՝ փոքր, յուրաքանչյուրին ժառանգությո՛ւն տուր ըստ հաշվառման։


Երրորդ վիճակը դուրս եկավ Զաբուղոնին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանները եղան մինչև Սարդիթ։


այդ քաղաքների շուրջը եղած բոլոր ագարակները, մինչև Բաաղեթ-Բերամմովթ՝ հարավային Համաթայի մուտքի մոտ։ Այս է Շմավոնի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ