Իսկ Քանանի երկրում յոթ ազգեր խորտակելով՝ նրանց հողն իբրև ժառանգություն տվեց նրանց շուրջ չորս հարյուր հիսուն տարի։
ՀԵՍՈՒ 18:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդիկ գնացին, շրջեցին երկրում, հետազոտեցին ու տեսան երկիրը և այն ըստ նրա քաղաքների յոթ բաժին անելով՝ չափագրեցին մի գրքի մեջ և բերեցին Հեսուի մոտ՝ բանակատեղի, Սելով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն մարդիկ գնացին, շրջեցին այդ երկրում և այն յոթ բաժին անելով ըստ նրա քաղաքների՝ գրեցին մի գրքի մեջ և եկան Հեսուի մոտ՝ բանակատեղի, Սելով։ |
Իսկ Քանանի երկրում յոթ ազգեր խորտակելով՝ նրանց հողն իբրև ժառանգություն տվեց նրանց շուրջ չորս հարյուր հիսուն տարի։
Սելովում Հեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց իսրայելացիներին՝ ըստ իրենց բաժինների։
Եվ մարդիկ վեր կացան գնացին։ Երկիրն աչքի անցկացնելու գնացած մարդկանց Հեսուն պատվիրեց և ասաց. «Անցեք գնացե՛ք, աչքի անցկացրե՛ք երկիրն ու վերադարձե՛ք ինձ մոտ, իսկ ես Սելովում Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ կգցեմ»։