ՀԵՍՈՒ 18:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ8 Եվ մարդիկ վեր կացան գնացին։ Երկիրն աչքի անցկացնելու գնացած մարդկանց Հեսուն պատվիրեց և ասաց. «Անցեք գնացե՛ք, աչքի անցկացրե՛ք երկիրն ու վերադարձե՛ք ինձ մոտ, իսկ ես Սելովում Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ կգցեմ»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ8 Եվ այդ մարդիկ վեր կացան գնացին։ Հեսուն այդ երկիրը չափագրելու գնացող մարդկանց հրամայեց՝ ասելով. «Գնացե՛ք, շրջե՛ք այդ երկրում, չափագրե՛ք այն և վերադարձե՛ք ինձ մոտ, որպեսզի այստեղ՝ Սելովում, Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ գցեմ»։ Տես գլուխը |
Սավուղն ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, ինչո՞ւ այսօր քո ծառային պատասխան չտվեցիր. եթե անօրենությունն այսօր կատարել եմ ես կամ կատարել է իմ Հովնաթան որդին, Հայտնությո՛ւն տուր, իսկ եթե անօրենությունը կատարվել է Իսրայելի քո ժողովրդի մեջ, նրան քավությո՛ւն պարգևիր»։ Վիճակը ցույց տվեց Հովնաթանին ու Սավուղին, և ժողովուրդն անպարտ դուրս եկավ։