ՀԵՍՈՒ 17:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ Մանասեի որդիների դուստրերը ժառանգություն ստացան իրենց եղբայրների մեջ, Գաղաադ երկիրը Մանասեի մյուս որդիներինը եղավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Մանասեի աղջիկները ժառանգություն ստացան նրա որդիների մեջ, և Գաղաադի երկիրը Մանասեի մյուս որդիներինը եղավ։ |
Մովսեսը բաժին տվեց նաև Մանասեի կես ցեղին, որը եղավ Մանասեի որդիների կես ցեղի կալվածքը ըստ իրենց տոհմերի։
Նրանց սահմանները եղան Մաանայիմից սկսած ամբողջ Բասանը՝ Բասանի արքա Օվգի ամբողջ թագավորությունը, Հայիրի բոլոր ավանները, որոնք Բասանում են. վաթսուն քաղաք։
Գաղաադի կեսը Աստարովթով, Եդրայինը, Բասանում Օվգի թագավորության քաղաքները տրվեցին Մանասեի որդի Մաքիրի որդիներին՝ Մանասեի կես ցեղի որդիներին, ըստ իրենց տոհմերի։
Մանասեի որդիների սահմանները գնում են Սյուքեմի դիմացը գտնվող Ասերմաքթովթից մինչև Համին և Ասեբ՝ Թափթովթայի աղբյուրը։
Մանասեի կես ցեղին Մովսեսը կալվածք էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն նրանց եղբայրների հետ կալվածք տվեց ծովեզերքին։ Երբ Հեսուն նրանց արձակեց իրենց տները, օրհնեց նրանց, խոսեց նրանց հետ և ասաց.