Մովսեսի մոտ եկան Հովսեփի որդիներից Մանասեի գնդից Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սաղպաադի դուստրերը, որոնց անուններն էին՝ Մաաղա, Նուա, Եգղա, Մեղքա և Թերսա։
ՀԵՍՈՒ 17:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք կանգնեցին Եղիազար քահանայի, Նավեի որդի Հեսուի և իշխանների առաջ ու ասացին. «Աստված Մովսեսի միջոցով պատվիրեց, որ մեզ ժառանգություն տրվի մեր եղբայրների մեջ»։ Եվ Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տրվեց իրենց հոր եղբայրների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք ներկայացան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և իշխաններին ու ասացին. «Տերը Մովսեսին հրամայեց, որ մեզ ժառանգություն տա մեր եղբայրների մեջ»։ Եվ Հեսուն Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տվեց իրենց հորեղբայրների մեջ։ |
Մովսեսի մոտ եկան Հովսեփի որդիներից Մանասեի գնդից Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սաղպաադի դուստրերը, որոնց անուններն էին՝ Մաաղա, Նուա, Եգղա, Մեղքա և Թերսա։
Արդ, մեր հոր անունը թող չջնջվի իր ցեղի միջից նրա համար, որ որդի չունեցավ։ Մեզ, մեր հոր եղբայրներին հավասար, ժառանգությո՛ւն տվեք»։
Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։
Սրանք են այն տեղերը, որ քանանացիների երկրում Իսրայելի որդիներին ժառանգություն տվեցին Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետական իշխանները։
Ղևիի որդիների ավագները մոտեցան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի տոհմերի ավագներին,