Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 36:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եվ Տերն ինչպես հրամայել էր Մովսեսին, Սաղպաադի դուստրերն այդպես էլ արեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Սալպաադի աղջիկներն այդպես էլ արեցին։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 36:10
9 Խաչաձեւ Հղումներ  

Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։


Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և բանակատեղիից դուրս հանեցին հայհոյողին, ու ողջ ժողովուրդը քարկոծեց նրան։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։


Ժառանգության բաժինը մի ցեղից մյուսը չպետք է անցնի, Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը պետք է կապվի իր ժառանգությանը”»։


Թերսան, Եգղան, Մեղքան, Նուան և Մաաղան՝ Սաղպաադի դուստրերը, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։


Եվ Իսրայելի բոլոր որդիներն արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը Մովսեսին ու Ահարոնին։


Եվ Իսրայելի որդիները վարվեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրեց Մովսեսին ու Ահարոնին։


Նրանք կանգնեցին Եղիազար քահանայի, Նավեի որդի Հեսուի և իշխանների առաջ ու ասացին. «Աստված Մովսեսի միջոցով պատվիրեց, որ մեզ ժառանգություն տրվի մեր եղբայրների մեջ»։ Եվ Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տրվեց իրենց հոր եղբայրների մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ