Սրանք են Քաղեբի որդիները։ Եփրաթայի անդրանիկ որդի Ովրի որդիներն էին. Սովբաղը՝ Կարիաթ-Յարիմի հայրը,
ՀԵՍՈՒ 15:60 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կարիաթ-բաաղը, այսինքն՝ Հարիմ քաղաքը և Արաբան՝ երկու քաղաքներ, նրանց ավանները՝ իրենց ագարակներով հանդերձ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կարիաթ-Բաաղ, այսինքն՝ Կարիաթարիմ և Ռաբբա. երկու քաղաքներ և դրանց գյուղերը։ |
Սրանք են Քաղեբի որդիները։ Եփրաթայի անդրանիկ որդի Ովրի որդիներն էին. Սովբաղը՝ Կարիաթ-Յարիմի հայրը,
Այս սահմանը լեռան գլխից հասնում է մինչև Նափթովի ջրի աղբյուրը, Գայիում հատում է Եփրեմի լեռը, հասնում է Բաաղ, այսինքն՝ Հարիմ քաղաքը։
Սահմաններն անցնում, պտույտ են տալիս հարավից ծովահայաց ափով, այն սարից, որ հարավում Բեթորոնի դիմացն է։ Նրա վերջը հասնում է Կարիաթ-բաաղ, այսինքն՝ Հուդայի որդիների Կարիաթ-Յարիմ քաղաքը։ Ծովի կողմում ծայրը այս է։
Իսրայելի որդիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրոնը, Բերովթը և Հարիմի քաղաքները։
Եվ պատգամավորներ ուղարկեցին Կարիաթ-Յարիմի բնակիչների մոտ՝ ասելով. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ տապանակը, եկե՛ք և այն ձեզ մո՛տ տարեք»։
Կարիաթ-Յարիմի այրերը եկան, այնտեղից վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և տարան Ամինադաբի տունը, որը մի բլրի վրա էր։ Եվ նրա որդի Եղիազարին մաքրագործեցին, որ պահպանի Տիրոջ Ուխտի տապանակը։