Նրա դեմ Երուսաղեմում դավադրություն կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։
ՀԵՍՈՒ 15:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղաքիսը, Բազկաթը, Ագղոնը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լաքիս, Բազկաթ, Էգղոն, |
Նրա դեմ Երուսաղեմում դավադրություն կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։
Հուդայի արքա Եզեկիան Ասորեստանի արքայի մոտ՝ Լաքիս, դեսպաններ ուղարկեց և ասաց. «Մեղանչել եմ, հե՛տ դարձիր իմ երկրից, և ինչ տուգանք որ ինձ վրա դնես, կհատուցեմ»։ Ասորեստանի արքան Հուդայի արքա Եզեկիայի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկի տուգանք դրեց,
Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝
Ռափսակը լսեց, որ Ասորեստանի արքան վերադարձել է Լաքիսից և Ղոբնայի դեմ պատերազմի մեջ է, և գնաց այնտեղ նրան հանդիպելու։
Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Հեդիդա էր, նա բասուրովթացի Հեդիդայի դուստրն էր։
Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը մարդ ուղարկեց Քեբրոնի թագավոր Ելամի, Հերիմութի թագավոր Փերամի, Լաքիսի թագավոր Հեփիեի և Ոդողոմի թագավոր Դաբիրի մոտ ու ասաց.