Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 15:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

անցնում են մինչև Ակրաբիմի զառիվայրը, անցնում են Սինաքը, բարձրանում են հարավից դեպի Կադեսբառնեա, ելնում են Հովն, ձգվում Ադդարի մոտով և պտտվում Կադեսի արևմտյան կողմը,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

հարավային կողմից դուրս է գալիս Ակրաբիմի զառիվերը, անցնում Սին, հարավային կողմից բարձրանում դեպի Կադես-Բառնեա, անցնում Եսրոն, բարձրանում դեպի Ադդար և պտույտ տալիս դեպի Կարկայի կողմը.

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 15:3
7 Խաչաձեւ Հղումներ  

Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։


Իսրայելի որդիները ողջ ժողովրդով առաջին ամսին եկան Սինայի անապատ, և ժողովուրդը բանակեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ ու այնտեղ էլ թաղվեց։


Ձեր հայրերը նույն կերպ չվարվեցի՞ն, երբ նրանց ուղարկեցի Կադեսբառնեայից, որպեսզի հետախուզեն երկիրը։


ապա թող շրջանաձև բարձրանա դեպի Ակրաբինի սարը, անցնի Ենակով, դեպի հարավ ձգվելով՝ հասնի մինչև Կադեսբառնեա, շարունակվի դեպի Արադի ավանը և անցնի Ասեմովնով,


Հարավային կողմից նրանց սահմանները գնում են մինչև Աղի ծովի եզրը՝ նրա հարավակողմն իջնող բարձրավանդակից,


գնում հասնում են մինչև Ասեմոնա և դուրս գալիս մինչև Եգիպտոսի ձորը։ Այս սահմանը վերջանում է ծովի կողմում։ Սրանք նրանց սահմաններն են հարավից։


Ամորհացիներն Ակրաբիմի զառիվայրի վրա, Վեմից սկսած և դեպի վեր սահմանակից էին եդովմացիներին։