Իսկ նրա հետ եղողներն ասում էին. «Չպիտի ելնենք, քանի որ չենք կարող այդ ազգի դեմ գնալ, որովհետև մեզանից շատ ավելի հզոր են»։
ՀԵՍՈՒ 14:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ինձ հետ գնացող իմ եղբայրները ժողովրդի միտքը շեղեցին, իսկ ես շարունակեցի հետևել Տիրոջը՝ իմ Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն ինձ հետ վեր գնացող իմ եղբայրները ժողովրդի սիրտը թուլացրին, բայց ես ամբողջովին հետևեցի իմ Տեր Աստծուն։ |
Իսկ նրա հետ եղողներն ասում էին. «Չպիտի ելնենք, քանի որ չենք կարող այդ ազգի դեմ գնալ, որովհետև մեզանից շատ ավելի հզոր են»։
Իսկ իմ ծառա Քաղեբին, որի մեջ այլ ոգի դրսևորվեց և եկավ իմ հետևից, կտանեմ այն երկիրը, ուր նա մտավ, և նրա հետնորդները կժառանգեն այն։
Արդ, ո՞ւր ելնենք”։ Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերը՝ ասելով. “Այդ ազգը մեծ է, բազմանդամ ու մեզանից հզոր, նրանց քաղաքները մեծ են ու մինչև երկինք հասնող պարիսպներ ունեն։ Նաև հսկաների որդիներ տեսանք այնտեղ”։
բացի Հեփոնեի որդի Քաղեբից։ Նա պիտի տեսնի այն, և ես նրան ու նրա որդիներին պիտի տամ այն երկիրը, ուր պիտի հասնեն, որովհետև նա հնազանդ եղավ Տիրոջը”։
Դրա համար Քեբրոնը եղավ կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբի ժառանգությունը, որովհետև նա հետևեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու պատվիրաններին։
Սրանք են, որ չխառնակվեցին կանանց հետ և կույսեր են. սրանք գնում են Գառան հետևից, ուր էլ նա գնա։ Սրանք ընտրվեցին մարդկանց միջից Աստծու և Գառան առաջ։