Նրանք ուրիշ ժառանգություն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն. Իսրայելի զավակների մեջ նրանց կալվածք թող չտրվի, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն։
ՀԵՍՈՒ 13:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևիի ցեղին Մովսեսը ժառանգություն չտվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն ինքն է նրանց ժառանգությունը, ինչպես ասել էր նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Մովսեսը Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր նրանց։ |
Նրանք ուրիշ ժառանգություն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն. Իսրայելի զավակների մեջ նրանց կալվածք թող չտրվի, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն։
Տերն ասաց Ահարոնին. «Նրանց երկրում ոչ մի ժառանգություն չպիտի ունենաս, և դու նրանց հետ ոչ մի բաժին չպիտի ունենաս, որովհետև ես եմ քո բաժինն ու ժառանգությունը Իսրայելի որդիների մեջ»։
Այդ իսկ պատճառով ղևտացիներն իրենց եղբայրների նման բաժին ու ժառանգություն չունեն, քանի որ Տերն ինքն է նրանց բաժինն ու ժառանգությունը, ինչպես որ ասաց նրանց։
Բայց Ղևիի ցեղին բաժին և ժառանգություն չտրվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես նրանց ասել էր Տերը։ Սրանք են այն բաժինները, որ Մովսեսը բաժանեց Իսրայելի որդիներին Մովաբի Ռաբովթում՝ Հորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։
Սրանք են այն տեղերը, որ Մովսեսը ժառանգություն տվեց Հորդանան գետի այն կողմում, Մովաբի հովտում, Երիքովի դիմաց՝ արևելքում։
Ղևիի որդիները ձեր մեջ բաժին չունեն, որովհետև նրանց բաժինը Տիրոջ համար արված քահանայությունն է. Գադը, Ռուբենը և Մանասեի կես ցեղը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում, ստացան իրենց ժառանգությունը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել էր նրանց»։