Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 10:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Այդ իսկ պատճառով ղևտացիներն իրենց եղբայրների նման բաժին ու ժառանգություն չունեն, քանի որ Տերն ինքն է նրանց բաժինն ու ժառանգությունը, ինչպես որ ասաց նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Այդ պատճառով էլ Ղևին իր եղբայրների հետ բաժին ու ժառանգություն չունեցավ։ Նրա ժառանգությունը Տերն է, ինչպես որ քո Տեր Աստվածն ասաց նրան։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 10:9
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք ուրիշ ժառանգություն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն. Իսրայելի զավակների մեջ նրանց կալվածք թող չտրվի, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն։


Ղևիի ցեղի մեկ ամսական և ավելի մեծ տարիք ունեցող արական սեռին պատկանողների թիվն ըստ հաշվառման՝ 23,000 հոգի։ Սրանք հաշվառման ենթարկված Իսրայելի որդիների մեջ չընդգրկվեցին, քանի որ Իսրայելի որդիների մեջ նրանց վիճակ չէր նախատեսված։


Քեզ դրա մեջ մաս և բաժին չկա, քանի որ քո սիրտն Աստծու առաջ ուղիղ չէ։


Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։


Քո քաղաքներում գտնվող ղևտացուն աչքաթող չանես, որովհետև նա հողից ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն։


Եվ այն կուտի ղևտացին, որովհետև նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն, կուտի եկվորը, որբն ու այրին, կուտեն ու կկշտանան, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր գործերը»։


որովհետև Մովսեսը երկու ցեղերին և Մանասեի կես ցեղին ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում։ Բայց նրանց մեջ ղևտացիներին ժառանգություն չէր տվել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ