Նրանք ուրիշ ժառանգություն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն. Իսրայելի զավակների մեջ նրանց կալվածք թող չտրվի, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն։
ՀԵՍՈՒ 13:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց Ղևիի ցեղին բաժին և ժառանգություն չտրվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես նրանց ասել էր Տերը։ Սրանք են այն բաժինները, որ Մովսեսը բաժանեց Իսրայելի որդիներին Մովաբի Ռաբովթում՝ Հորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստծու զոհաբերություններն են նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր Մովսեսին։ |
Նրանք ուրիշ ժառանգություն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն. Իսրայելի զավակների մեջ նրանց կալվածք թող չտրվի, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն։
Նրանք են ուտելու զոհերը՝ մեղքերի համար լինեն դրանք թե հանցանքի, ու Իսրայելի բոլոր նվերները նրանցն են լինելու։
Այդ իսկ պատճառով ղևտացիներն իրենց եղբայրների նման բաժին ու ժառանգություն չունեն, քանի որ Տերն ինքն է նրանց բաժինն ու ժառանգությունը, ինչպես որ ասաց նրանց։
Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։
Բայց իսրայելացիները չբնաջնջեցին գեսուրացիներին, մաքաթացիներին և քանանացիներին, և գեսուրացիների ու մաքաթացիների թագավորը բնակվում է Իսրայելում մինչև այսօր։
Ղևիի ցեղին Մովսեսը ժառանգություն չտվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն ինքն է նրանց ժառանգությունը, ինչպես ասել էր նրանց։
Ղևիի որդիները ձեր մեջ բաժին չունեն, որովհետև նրանց բաժինը Տիրոջ համար արված քահանայությունն է. Գադը, Ռուբենը և Մանասեի կես ցեղը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում, ստացան իրենց ժառանգությունը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել էր նրանց»։