ՀԵՍՈՒ 12:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ամորհացիների թագավոր Սեհովնը, որը բնակվում էր Եսեբոնում և տիրում էր Արոյերից մինչև Առնովնի ձորը՝ ձորաբերանը, Գաղաադի կեսը, մինչև Հաբովկի հեղեղատը, որ ամովնացիների սահմանն է, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորը, որը Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջտեղից սկսած տիրում էր Գաղաադի կեսին մինչև ամմոնացիների սահմանում գտնվող Հաբոկի ձորը, |
և Հովելի որդի Ամայի որդի Օզուզի որդի Իբաղեին, որ բնակվեց Արոյերում, Նաբավում ու Բելմաոնում։
Նրանց առջև հարվածեցիր թագավորների ու ժողովուրդների, և բաժանեցին ու ժառանգեցին Եսեբոնի թագավոր Սեհովնի երկիրն ու Բասանի թագավոր Օվգի երկիրը։
Դու, որ նստում ես Արոերում, կանգնի՛ր ճանապարհներին, նայի՛ր և հարցրո՛ւ փախստականներին ու փրկվածներին, ասա՛. “Ի՞նչ տեղի ունեցավ”։
Դա եղավ Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնին և Աստարովթում ու Եդրայինում բնակվող Բասանի արքա Օվգին հաղթելուց հետո։
Ամովնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Իսրայելն ինչո՞ւ գրավեց իմ երկիրը՝ Առնովնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան գետը։ Հիմա խաղաղությամբ այն վերադարձրո՛ւ ինձ, և ես կգնամ»։ Պատգամավորները վերադարձան Հեփթայեի մոտ։
և Իսրայելը ժառանգեց ամորհացիների բոլոր սահմանները Առնովնից մինչև Հաբոկ և անապատից մինչև Հորդանան գետը։