ՀԵՍՈՒ 11:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը նրանց Իսրայելի ձեռքը մատնեց, և կոտորելով նրանց՝ հալածեցին մինչև մեծ Սիդովն, մինչև Մասրեփովթմայիմ և մինչև Մասեփայի դաշտը՝ արևելքում։ Կոտորեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի ազատված մարդ չմնաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը նրանց մատնեց իսրայելացիների ձեռքը, և նրանք հարվածեցին նրանց ու հալածեցին նրանց մինչև մեծ Սիդոն և Մասրեփոթ-Մայիմ, մինչև Մասփայի հովիտը դեպի արևելք. և հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մեկը չազատվեց։ |
«Ամաչի՛ր, Սիդո՛ն»,- ասում է ծովը։ Ծովի զորությունն էլ ասում է. «Մի՞թե ես երկունքի ցավով չեմ բռնվել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կույսեր չե՞մ մեծացրել»։
և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։
Դու այսօր կիմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, նա ինքը, որ լափող կրակ է, գնալու է քո առջևից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո առջև, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապես, ինչպես որ ասաց քեզ Տերը։
Երբ Հեսուն և Իսրայելի բոլոր որդիները դադարեցին մեծ կոտորածով նրանց իսպառ բնաջնջելուց, և նրանցից ազատվածները մտան ամրացված քաղաքները,
քանանացիների արևելյան և արևմտյան երկրներում՝ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, խևացիների և Ահերմոնի տակ Մասեփայի երկրում ապրողների մոտ։
Հեսուն ու նրա հետ ամբողջ պատերազմող զորքը Մարովնի ջրերի մոտ հանկարծակի գնացին նրանց դեմ և լեռնակողմում ընկան նրանց վրա։
Բոլոր լեռնաբնակներին, Լիբանանից մինչև Մասերեփթովթմայիմ և բոլոր սիդովնացիներին ես կկոտորեմ Իսրայելի որդիների առաջ։ Բայց դու դրանք որպես ժառանգություն բաժանի՛ր Իսրայելին, ինչպես որ քեզ պատվիրեցի»։
Տերը նրանց հանգիստ տվեց երկրի բոլոր սահմաններում, ինչպես երդվել էր նրանց հայրերին, և նրանց թշնամիներից ոչ ոք դուրս չեկավ նրանց դեմ, որովհետև նրանց բոլոր թշնամիներին Տերը մատնել էր նրանց ձեռքը։