Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 11:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ամբողջ ավարն ու անասուններն Իսրայելի որդիները կողոպտեցին, իսկ բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր էակ չթողեցին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այս քաղաքների ամբողջ ավարն ու անասունները Իսրայելի որդիները կողոպտեցին իրենց համար, բայց բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր չթողեցին։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 11:14
12 Խաչաձեւ Հղումներ  

Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։


Մադիամի կանանց, նրանց երեխաներին, նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցվածքն ու կարողությունն ավար առան։


կխնայես կանանց, երեխաներին ու բոլոր անասուններին և այն ամենը, ինչ գտնվում է քաղաքում։ Ամբողջ ավարը կվերցնես քեզ և կուտես քո թշնամիների ունեցվածքը, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։


այլ այն ազգերի քաղաքներից, որոնք նույնպես Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն։ Դրանցից ոչ մեկում կենդանի շունչ չթողնեք,


Հեսուն գրավեց ողջ երկիրը՝ լեռնայինն ու Նագեբը [հարավային շրջանները], դաշտային շրջաններն ու Ասեդովթը [լեռնալանջերը]։ Ոչնչացրեց երկրի բոլոր թագավորներին, նրանցից ոչ մեկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպես պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։


Նրա մեջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին բոլորին. նրա մեջ ոչ մի շնչավոր էակ չմնաց։ Ասովրն էլ կրակով այրեցին։


Բայց Իսրայելը բլուրների վրա եղած բոլոր քաղաքները չայրեց, այլ միայն Ասովրը, որն այրեց Հեսուն։


Ինչպես Տերը հրամայել էր իր ծառա Մովսեսին, և ինչպես Մովսեսը պատվիրել էր Հեսուին, այդպես արեց Հեսուն և ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ Մովսեսը պատվիրել էր նրան։


Գայիի և նրա թագավորի հետ վարվի՛ր այնպես, ինչպես վարվեցիր Երիքովի և նրա թագավորի հետ, սակայն ավարը և անասունները կպահես քեզ։ Քաղաքի հետևի կողմից դարանակալներ կարգի՛ր»։


բացի անասուններից և քաղաքի ավարից, որ կողոպտեցին Իսրայելի որդիները Տիրոջ հրամանի համաձայն, որ տվել էր Հեսուին։